Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3475/02/18 քաղաքացիական գործով Ալյոնա Կիրիլի (Կիրիլովնա) Օնուցային մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրություն:

10.10.2018

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
 ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անկախության հրապարակ 7 (0312) 5-01-83

Գործ- ՇԴ/3475/02/18
09 հոկտեմբերի 2018թ.


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(Ալյոնա Կիրիլի (Կիրիլովնա) Օնուցային մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 52բ շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Միքայել Հովհաննեսի Թորոսյանը՝ Ալյոնա Կիրիլի (Կիրիլովնա) Օնուցային (ծնված՝ 26.03.1970թ., հաշվառված՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի շ. 26, բն. 1 հանրակացարան հասցեում) մահացած ճանաչելու պահանջով:
Դիմումը վարույթ է ընդունվել 01.10.2018թ.:
Ալյոնա Կիրիլի (Կիրիլովնա) Օնուցայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին և կազմակերպություններին խնդրվում է ունեցած տեղեկությունների մասին հայտնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7):


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դատավորի օգնական` Վ. Ավետյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 95109900

Էլ. փոստ`