Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11035/02/18 քաղաքացիական գործով Արմեն Բաբայանին ուղղված դատական ծանուցագիր

10.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/11035/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Շահանե Հարությունյանի ընդդեմ Արմեն Բաբայանի, երրորդ անձ՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Արմեն Բաբայանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Արմեն Բաբայանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Բաբաջանյան 5/2 շենք, բն. 3:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 722907

Էլ. փոստ`