Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0085/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, court.am

Գործ ԵԱՔԴ/0085/02/11
«28» սեպտեմբերի 2018թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող՝ Լևոն Ամիրջանյանին
/ք. Երևան, Կ. Ուլնեցու փող., 1-ին փակուղի 3շ., բն. 22/

Դուք՝ որպես հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող, տեղեկացվում եք, որ 2018թ. հոկտեմբերի 9-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում դատավոր Ա. Ստեփանյանի Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և Գերմանիայի դատավորների միության և երկրամասային արդարադատության նախարարությունների կողմից կազմակերպվող քաղաքացիական և առևտրային գործեր քննող դատավորների համար ուսուցման ծրագրին մասնակցության պատճառով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0085/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Տանյա Ղավալյանի, Լևոն Ամիրջանյանի ընդդեմ Կարինե (Վորոբյովայի) Ամիրջանյանի, Աննա Ամիրջանյանի, երրորդ անձ՝ «Հայկ» համատիրության՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի` Կարինե (Վորոբյովայի) Ամիրջանյանի ընդդեմ Լևոն Աշոտի Ամիրջանյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումը /գրառումը/ անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2018թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2019թ. փետրվարի 7-ին ժամը 16:00-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`