Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0998/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս



Քաղաքացիական գործով Պատասխանողներ
Արթուր Հովակիմյանին, Համաս Հովակիմյանին
ք.Երևան, Ա.Վշտունու 80 տուն

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ավետիք Ստեփանյանի ընդդեմ Համաս Հովակինյանի, Ալմաստ Հովակիմյանի, Արթուր Հովակիմյանի, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, Ջուլետա Գևորգյանի, Ժաննա Դավթյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված հողամասից փաստացի զբաղեցրած մասը առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019թ-ի Փետրվարի 27-ին ժամը 11:30-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40, Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 39-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 399596 / 114

Էլ. փոստ`