Թիվ ԵԴ/17214/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
22.10.2018
Գործ թիվ ԵԴ/17214/02/18
պատասխանող` Նաղաշ Մարտիրոսյանին
/ք.Երևան, Ծարավ աղբյուրի փողոց, 55Ա շ., 212 բն../
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Փիլոսյան/ վարությում է գտնվում թիվ ԵԴ/17214/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայաստանի Էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերության ընդդեմ Նաղաշ Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի` եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով:
Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
28.09.2018 թվականին հայցվոր ընկերության ներկայացուցչի կողմից դատարան է մուտքագրվել դիմում` քաղաքացիական գործով հայցից հրաժարվելու վերաբերյալ:
Հայտնվում է, որ պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով դատական նիստը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 17:10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում /հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատավորի օգնական Մ.Հակոբյան
Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 399596, 112
Էլ. փոստ`