Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/2406/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված մաս 6-րդ



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am
Գործ ԵԱՔԴ/2406/02/13
«26» հոկտեմբերի 2018թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Հայցվոր` «Ալվանշին-Փարս» ՓԲ ընկերությանը
/Կոտայքի մարզ, գ.Մայակովսկի/

«Ալվանշին-Փարս» ՓԲ ընկերությունը` որպես հայցվոր, տեղեկացվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/2406/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ալվանշին-Փարս» ՓԲ ընկերության ընդդեմ «Ալվան Բարդիա» ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության՝ բացառիկ իրավունքով պատկանող թիվ 6375 ապրանքային նշանի նման նիշի ապօրինի օգտագործումը դադարեցնելու, ապօրինի օգտագործման հետևանքով ստացած եկամուտները բռնագանձելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի «Ալվան Բարդիա» ՍՊ ընկերության ընդդեմ «Ալվանշին-Փարս» ՓԲ ընկերության, երրորդ անձ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գարծակալության՝ ապրանքային նշանի պետական գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի մասին, գործի քննությունը նշանակվել է 29.01.2019թ. ժամը 15:00-ին` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ապահովել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գարծակալության ներկայացուցչի մասնակցությունը, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20 97 01

Էլ. փոստ`