Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1208/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/1208/02/17
Երրորդ անձ՝ Սերգեյ Ղազարյանին
Հասցե`ք.Երևան,Պուշկինի փող., 43 շ., բն. 80

Որպես երրորդ անձ կողմ, 2018 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/1208/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Սամադ Քալաշյանի ընդդեմ <<Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ>> ՍՊ ընկերության, երրորդ անձ` Սերգեյ Ղազարյանի, <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի և <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի` փորձաքննության եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Տեղեկացվում եք նաև, որ դատական նիստը կայանալու է Դատարանի փաստացի գտնվելու վայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`