Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8745/02/18քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

16.10. 2018թ.
Մանուշակ Աշոտի Կավիցյանին
/ ՀՀ ք.Երևան, Թումանյան 2-րդ անցուղի տուն 5/3/



Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ/4376/02/17քաղաքացիական գործն ըստ հայցի Ալբերտ Լյուդվիկի Հակոբյանի ընդդեմ Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Աշոտի Կավիցյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 27.11.2018թ. ժամը 16:30-ին: Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:


Դատավորի Գործավար` Ա.Սիմոնյան




Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`