Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16334/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/16334/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Մայկրեդիտ>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Արմեն Արսենի Միքայելյանի, Նարինե Բոգդանի Մելքումյանի, Աննա Ռաֆայելի Մարկոսյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ ընկերության և Արմեն Արսենի Միքայելյանի միջև 25.05.2017 թվականին կնքված թիվ ԿԻԼ-ՎՊ1873 սպառողական վարկավորման պայմանագիր` ընկերությունը Արմեն Արսենի Միքայելյանին տրամադրել է 1.000.000 ՀՀ դրամ վարկ, 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 20.05.2019 թվականը մարման ժամկետով:
Վարկային պարտավորությունների կատարումն ապահովվել է` վարկատուի վարկառուի և Նարինե Բոգդանի Մելքումյանի միջև 25.05.2017 թվականին կնքվել թիվ ԿԻԼ-ԳՊ1873 սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության պայմանագիրը:
Վարկատուի, Վարկառուի և Աննա Ռաֆայելի Մարկոսյանի միջև 25.05.2017 թվականին կնքվել է թիվ ԿԻԼ-ԳՊ1873/1 սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության պայմանագիրը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, և 122-րդ հոդվածներով, պահանջել է` Արմեն Արսենի Միքայելյանից, Նարինե Բոգդանի Մելքումյանից, Աննա Ռաֆայելի Մարկոսյանից համապարտության կարգով հօգուտ ընկերության բռնագանձել ԿԻԼ-ԵՎՊ1873 սպառողական վարկավորման պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով գոյացած ընդհանուր 721.263,58 ՀՀ դրամ գումարը, որից վարկի մայր գումարի մնացորդ` 637.948,25 ՀՀ դրամ, չվճարված տոկոսագումարներ` 53.160,60 ՀՀ դրամ, կուտակված տույժեր` 24.154,73 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճար` 7.500 ՀՀ դրամ: 02.08.2018 թվականից մինչև պարտավորությունների ամբողջական կատարման օրը Արմեն Արսենի Միքայելյանից, Նարինե Բոգդանի Մելքումյանից, Աննա Ռաֆայելի Մարկոսյանից համապարտության կարգով հօգուտ ընկերության հաշվեգրել և բռնագանձել թիվ ԿԻԼ-ԵՎՊ1606 սպառողական պայմանագրի 1.1.13.1, 1.1.13.2 և 1.1.13.3 կետերով սահմանված տոկոսները և տույժերը: Պատասխանողներ Արմեն Արսենի Միքայելյանից, Նարինե Բոգդանի Մելքումյանից, Աննա Ռաֆայելի Մարկոսյանից համապարտության կարգով հօգուտ ընկերության բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 03.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/16334/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 07.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 16.08.2018 թվականի որոշմամբ <<Մայկրեդիտ>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի ընդդեմ Արմեն Արսենի Միքայելյանի, Նարինե Բոգդանի Մելքումյանի, Աննա Ռաֆայելի Մարկոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Արմեն Արսենի Միքայելյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 30.08.2018 թվականին <<տեղափոխված>> նշագրումով, Նարինե Բոգդանի Մելքումյանի ուղարկված ծրարը դատարան է ստացվել 30.08.2018 թվականին <<տեղափոխված>> նշագրումով, Աննա Ռաֆայելի Մարկոսյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 29.08.2018 թվականին <<չպահանջված>> նշագրումով:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/16334/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Մայկրեդիտ>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի ընդդեմ Արմեն Արսենի Միքայելյանի, Նարինե Բոգդանի Մելքումյանի, Աննա Ռաֆայելի Մարկոսյանի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/16334/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 13.12.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`