Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16337/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/16337/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Նարեկ Վաչագանի Գուլեյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Պատասխանողը <<Այ Դի բանկ>> ՓԲ ընկերությունում 03.03.2015 թվականին լրացրել է <<Պարզ-Արագ Էքստրա>> քարտային վարկ տրամադրելու վերաբերյալ Դիմում-Պայմանագիր, որի հիման վրա Պատասխանողին տրամադրվել է 1400 ԱՄՆ դոլար վարկ, 10.03.2020 թվականը մարման վերջնաժամկետով, 20.80 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Նարեկ Վաչագանի Գուլեյանը 28.02.2018 թվականից սկսած պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով Պատասխանողի պարտքի չափը 19.07.2018 թվականի դրությամբ կազմում է 920,19 ԱՄՆ դոլար:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է Նարեկ Վաչագանի Գուլեյանից բռնագանձել 920,19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, որից 783,29 ԱՄՆ դոլարը՝ որպես վարկի մնացորդ, 62,84 ԱՄՆ դոլարը՝ որպես հաշվեգրված տոկոս, 74,06 ԱՄՆ դոլարը որպես հաշվեգրված տույժ: Ինչպես նաև Վարկի մնացորդին՝ 783,29 ԱՄՆ դոլարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ Պայմանագրով նախատեսված տարեկան 20,80 տոկոսի չափով՝ սկսած հայցադիմումը համապատասխան դատարան մուտքագրվելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ: Վարկի գումարի ժամկետանց գումարի փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել Պայմանագրի 6.6 կետով նախատեսված 0.5 տոկոսի չափով տուժանք կետանցի յուրաքանչյուր օրվա համար, ինչպես նաև բռնագանձել Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 03.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/16337/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 08.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 17.08.2018 թվականի որոշմամբ <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նարեկ Վաչագանի Գուլեյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Նարեկ Վաչագանի Գուլեյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 05.09.2018 թվականին <<չպահանջված>> նշագրումով:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/16337/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նարեկ Վաչագանի Գուլեյանի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/16337/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 13.12.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`