Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԱՔԴ 1232/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ԵԱՔԴ 1232/02/17 գործով
Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան որպես պատասխանող

ՈՒՐ ք.Երևան, Սոսեյի տ. 52ա
ՈՒՄ Սոնյա Թովմասյանին
06.11.2018թ. ժամը 15:30-ին
Ներկայանալ անձնագրով /լիազորագրով/
Հետևյալ հասցեով՝ Երևան, Հր.Ներսիսյան 10 հեռ. 24-01-61
Հիշեցվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Դուք պարտավոր եք դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի`
հայցը ներկայացված դատարանի անվանումը, հայցվորի անուն-ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը։
Առարկելու դեպքում պետք է նշեք՝
- հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք չեք ընդունում,
- արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
- առարկության հիմքում ընկած փաստերը, և այդ փաստերը հաստատող յուրաքանչյուր ապացույց՝ համապատասխան նշումով,
- պատասխանին կից փաստաթղթերի և ապացույցների ցանկը։
Պատասխանի հետ պետք է ներկայացնել նաև՝
- Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
- Հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:։
Միաժամանակ նախազուշացվում է, որ պատասխան չներկայացնելը դատարան կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում

Համաձայն 03.10.2018 արձանագրային որոշմամբ Դուք սույն գործով ներգրավել եք որպես պատասխոնող:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ԱԲՈՎՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 24 01 61

Էլ. փոստ`