Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2091/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Անաստաս Իլյայի Տրանդաֆիլովին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մանուշյան փ., տնակ 28/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԼԴ/2091/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Գերասիմ Թաթուլի Խաչատրյանի ընդդեմ Էլեմբիդա Անաստասովնա Տրանդաֆիլովայի և Անաստաս Իլյայի Տրանդաֆիլովի՝ պատասխանողներին որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջի մասին հա. ԼԴ/2091/02/18 քաղաքացիական գործը:

2018 թվականի սեպտեմբերի 07-ի և հոկտեմբերի 10-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
Սույն քաղաքացիական գործով 2018թ. նոյեմբերի 01-ին, ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հունվարի 17-ին, ժամը 14:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական՝ Անուշ Փիլոյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +37432241506

Էլ. փոստ`