Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2757/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Մամիկոն Սարգսի Մանուկյանին
/ք.Երևան, Գարեգին Նժդեհի 35 շենք, բն.36/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Գոհար Աշխարհբեկի Աղբալյանի ընդդեմ Մամիկոն Սարգսի Մանուկյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին հա. ԼԴ/2757/02/18 քաղաքացիական գործը:

2018 թվականի հոկտեմբերի 17-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունը և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
Սույն քաղաքացիական գործով 2018թ. նոյեմբերի 01-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հունվարի 23-ին, ժամը 15:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +37432241506

Էլ. փոստ`