Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8340/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ հա. ԵԴ/8340/02/18
Պատասխանող ՝ Օպերատիվ Լրատվական ՍՊԸ-ին
/Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի փող. 59 շենք/

Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի փետրվարի 22-ին, ժամը 11:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/8340/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` Արմեն Մխիթարյանի ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, ՀՀ Ոստիկանության, Օպերատիվ Լրատվական ՍՊԸ-ի՝ պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
արան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742830

Էլ. փոստ`