Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0211 /02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

09.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող

Անդրանիկ Գիօրգիի Օսիպյան
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոտք 3-րդ փող. տուն 14ա

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/1/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայբիզնեսբանկ>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ) ընդդեմ Անդրանիկ Գիօրգիի Օսիպյանի և Արմեն Գեորգիի Օսիպովի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումի պատճենը կից գրությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Անդրանիկ Գիօրգիի Օսիպյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոտք 3-րդ փող. տուն 14ա), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «տեղափոխված» նշումով :
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`