Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6171/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան/ Արաբկիրի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող Դավիթ Մելքումյանին
/ք. Երևան, Բաշինջաղյան 1փող., 16շ., բն.18
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող ԵԴ/6171/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ ՙՍիլ Ինշուրանս՚ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացած հայցադիմումին ընդդեմ պատասխանողներ Սարգիս Մելքումյանի, Գյոզալ Առաքելյանի, Գոհար Մելքումյանի, Լարիսա Մելքումյանի, Գոռ Մելքումյանի, Դավիթ Մելքումյանի, Անի Մալքումյանի, Ծովինար Մելքումյանի, Խանում Ղարաքեշիշյանի` Սարգիս Մելքումյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոց 16 շենքի թիվ 18 բնակարանի նկատմամբ վերջինիս ունեցած բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում` հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին
Նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 21-ին ժամը 14.30-ին:
Խնդրվում է նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենք /ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 10 դատական նիստերի դահլիճ, Հեռ. 20-00-13/:
Դատավոր Էդ. Ամալյան (դատավորի օգնական Հ. Գյուրջինյան)
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն`
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն`
Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +(374)10 20-00-13

Էլ. փոստ`