Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16692/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/16692/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ նաև Բյուրո) ընդդեմ Արգիշտի Հայկի Եղիազարյանի, Սամվել Սայաթի Մաթևոսյանի (այսուհետ նաև`Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բյուրոն հայտնել է, որ 02.01.2018 թվականին ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի <<Լճափ>> բենզալցակայանի դիմաց միմյանց են բախվել սեփականության իրավունքով Արգիշտի Հայկի Եղիազարյանին պատկանող և Սամվել Սայաթի Մաթևոսյանի վարած <<Վազ 21074>> մակնիշի 35 MT 150 համարանիշի ավտոմեքենան և սեփականության իրավունքով Վահագն Հովհաննեսի Հակոբյանին պատկանող և նրա վարած <<Նիսսան>> մակնիշի 34 DZ 085 համարանիշի ավտոմեքենան:
Համաձայն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի տվյալների <<Վազ 21074>> մակնիշի 35 MT 150 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չի եղել: ԴՍԱ-ն Բյուրոյի անունից ընդունել է 29.01.2018 թվականի թիվ SH128854_A1 որոշում-ծանուցումը՝ տուժողին պատճառված վնասները հատուցելու վերավերյալ: Հատուցման որոշումը մտել է օրինական ուժի մեջ և ԴՍԱ-ն պատճառված վնասի հատուցման ենթակա չափը փոխանցել է տուժողին:
Բյուրոն 07.02.2018 թվականին պատասխանողներին գրություններով տեղեկացրել է խնդրի մասին, առաջարկել է կարգավորել, տրամադրել հատուցման օրվանից երկամսյա ժամկետ սակայն պատասխանողները գումարը չեն վճարել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածներով` պահանջել է պատասխանողներ Արգիշտի Հայկի Եղիազարյանից, Սամվել Սայաթի Մաթևոսյանից համապարտության կարգով բռնագանձել 496.232 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել հայցադիմումը ներկայացնելու օրվանից՝ 03.08.2018 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը պատասխանողների կողմից ապօրինի պահված 478.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ինչպես նաև Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 09.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/16692/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 14.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 23.08.2018 թվականի որոշմամբ <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Արգիշտի Հայկի Եղիազարյանի, Սամվել Սայաթի Մաթևոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 23.08.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Արգիշտի Հայկի Եղիազարյանի կողմից ստացվել է 07.09.2018 թվականին, Սամվել Սայաթի Մաթևոսյանի կողմից ստացվել է 06.09.2018 թվականին :
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/16692/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Արգիշտի Հայկի Եղիազարյանի, Սամվել Սայաթի Մաթևոսյանի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/16692/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 16.11.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`