Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17775/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/17775/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Սուրեն Ավագի Մելքումյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ կողմերի միջև 17.01.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի հիման վրա վերջինիս տրամադրվել է 228.000 ՀՀ դրամ վարկ, մինչև 01.11.2021 թվականը մարման ժամկետով, տարեկան 17.5 տոկոս տոկոսադրույքով, իսկ նախատեսված ժամկետում վարկը չմարելու դեպքում, ժամկետանց վարկի նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը սահմանվել է 0.1 տոկոսադրույք` յուրաքանչյուր օրվա համար, հաշվարկված տոկոսը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու համար սահմանվել է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.3 տոկոսի չափով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 21.08.2018 թվականի դրությամբ պատասխանողի պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 254.735,50 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 918-րդ, 887-րդ հոդվածների դրույթներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածներով, պահանջել է Սուրեն Ավագի Մելքումյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 254.735,50 ՀՀ դրամ, որպես վարկի ընդհանուր պարտքի և նախապես մուծված պետական տուրքի գումարը: Ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 21.08.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0.1 տոկոսով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ կիրառել օրական 0.3 տոկոս տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար մինչև դրա փաստացի մարումը հիմք ընդունելով 17.01.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի 4.3 կետը:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 24.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/17775/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 31.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 11.09.2018 թվականի որոշմամբ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սուրեն Ավագի Մելքումյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 11.09.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Սուրեն Ավագի Մելքումյանի կողմից ստացվել է 18.09.2018 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/17775/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սուրեն Ավագի Մելքումյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/17775/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 27.11.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`