Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16957/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/16957/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Այ Դի բանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Ցողիկ Կամոյի Նահապետյանի, Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանի (այսուհետ նաև`Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Պատասխանող Ցողիկ Կամոյի Նահապետյանը <<Այ Դի բանկ>> ՓԲ ընկերությունում 01.12.2014 թվականին լրացրել է <<Պարզ-Արագ Ունիվերսալ>> քարտային վարկ տրամադրելու վերաբերյալ Դիմում-Պայմանագիր, որի հիման վրա վերջինիս տրամադրվել է 2000 ԱՄՆ դոլար վարկ, 60 ամիս մարման ժամկետով, 16.3 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Ի ապահովումն վարկային պայմանագրի կատարման 05.12.2014 թվականին Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանի և Բանկի միջև կնքվել է երաշխավորության պայմանագիր համաձայն որի, Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանը պարտավորվել է Ցողիկ Կամոյի Նահապետյանի կողմից չմարելու դեպքում մարել այդ վարկը:
Պատասխանողը 26.03.2018 թվականից պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 02.08.2018 թվականի դրությամբ կատարման ենթակա պարտավորությունը կազմում է 1.011.14 ԱՄՆ դոլար:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է Ցողիկ Կամոյի Նահապետյանից, Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանից համապարտության կարգով բռնագանձել 1011.14 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 890.95 ԱՄՆ դոլար՝ որպես վարկի մնացորդ, 53.18 ԱՄՆ դոլար՝ որպես հաշվեգրված տոկոս, 67.01 ԱՄՆ դոլար ՝ որպես հաշվեգրված տույժ: Ինչպես նաև Վարկի մնացորդին՝ 890.95 ԱՄՆ դոլարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ Պայմանագրով նախատեսված տարեկան 16.3 տոկոսի չափով՝ սկսած հայցադիմումը համապատասխան դատարան մուտքագրվելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ: Վարկի գումարի ժամկետանց գումարի փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել Պայմանագրի 6.6 կետով նախատեսված 0.5 տոկոսի չափով տուժանք կետանցի յուրաքանչյուր օրվա համար, ինչպես նաև բռնագանձել Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 14.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/16957/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 17.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 28.08.2018 թվականի որոշմամբ <<Այ Դի բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Ցողիկ Կամոյի Նահապետյանի, Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 28.08.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանի կողմից ստացվել է 04.09.2018 թվականին, Ցողիկ Կամոյի Նահապետյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 10.09.2018 թվականին <<չպահանջված>> նշագրումով:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/16957/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Այ Դի բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Ցողիկ Կամոյի Նահապետյանի, Հայկուշ Ռաֆիկի Առաքելյանի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/16957/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 30.11.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`