Թիվ ԵԱԴԴ/2665/02/16 քաղաքացիականգործով դատական ծանուցագիր
14.11.2018
Թիվ ԵԱԴԴ/2665/02/16 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ Սարո Ռանտիկի Այվազյանին
ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 4 թաղամաս, Տ. Պետրոսյան փող 1ա., 90 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հրանտ Սարոյի Այվազյանի, Սարո Ռանտիկի Այվազյանի, Մարիամ Վարտի Այվազյանի, Էդգար Սարոյի Այվազյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական ակտի կատարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդության քննարկման օր է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 14:20-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 390520
Էլ. փոստ`