Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/1182/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող` Սուսաննա Հարությունյանին
/ք. Գյումրի, Վարդ Բաղ 1մ/շ, 1 թաղ, 5 շ, բն. 9/

Ուղարկվում է քաղաքացիական գործով ըստ հայցի`<<Ինեկոբանկ>> ՓԲԸ ընդդեմ Ձեզ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումի օրինակը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը, պատասխանողը չի ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պետք է ներկայացնել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են պատասխանողի պնդած փաստերը, եթե պատասխանողը կրում է դրանց ապացուցման պարտականությունը և,եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը, դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում է, որ նոյեմբերի 08-ին ժամը 15:30-ին-ը, նշանակված դատական նիստը չի կայացվել, նախագահող դատավոր՝ Հ. Միքայելյանի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով: Դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2019թ. հունվարի 14-ին ժամը 12:00-ին::դատական նիստերի դահլիճ 7/եվ Դուք նշված օրը եվ ժամին անձնագրով, սոցիալական քարտով եվ դրանց պատճեներով կանչվում եք ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում եվ դրանց կարող եք ծանոթանալ դատարանում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դատավորի օգնական՝ Գ. Ավետիսյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` +374 0312-5-03-16

Էլ. փոստ`