Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3293/02/17 քաղաքացիական գործով պատասխանող` Հասմիկ Հայկի Սարգսյանի վերաբերյալ դատական նիստի ծանուցում:

15.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի/դատավոր` Լ. Կատվալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3293/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Գարիի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ընդդեմ Հասմիկ Հայկի Սարգսյանի, Գարրի Ալբերտի Գրիգորյանի` բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից պարտապանի բաժինն որոշելու և այն բնեղենով առանձնացնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանող` Հասմիկ Հայկի Սարգսյանի / ք. Երևան, Սեբաստիա փողոց, 26/1 շենք, թիվ 27/ փաստացի գտնվելու վայրը անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2018թ. դեկտեմբերի 06-ին, ժամը 12:30-ին ք. Երևան Օտյան 53/2 հասցեում, ուստի անհրաժեշտ է դատարան ուղարկել ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունը:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742970

Էլ. փոստ`