Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/2756/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված մաս 6-րդ





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, court.am
Գործ ԵԱՔԴ/2756/02/17
«15» նոյեմբերի 2018թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ` «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությանը
/ք. Երևան, Խանջյան 13/3 /

«Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունը` որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/2756/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարության, «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության` ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի ՍՑ-51/16 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 05.03.2019թ., ժամը` 14:30-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ապահովել «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ.ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20 97 01

Էլ. փոստ`