Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործով պատասխանող` Զառա Օհանյանին դատական ծանուցագիր

16.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

12 նոյեմբերի 2018թ.
Թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործով
պատասխանող` Զառա Օհանյանին
/ ք. Երևան, Շինարարների փողոց, 32 շենք, 49 բնակարան /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Վաղարշակ Օհանյանի, Էլեն Օհանյանի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, երրորդ անձինք՝ Վիլլի Օհանյան, Զոյա Օհանյան, Էլզա Բաղդասարյան՝ լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին և ըստ Մկրտիչ Տիտոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վիլլի Օհանյանի, Էլեն Օհանյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Տիգրան Հովակիմյանի հայցի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, Վիլլի Օհանյանի, Զոյա Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի, երրորդ անձինք՝ Վաղարշակ Օհանյան, Էլեն Օհանյան՝ լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 12.12.2018 թվականին, ժամը 16:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացվում եք նաև, որ նշված գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի նստավայրում/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576784

Էլ. փոստ`