Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/0092 /02/18 քաղաքացիական գործով հրապարակայնին ծանուցում պատասխանող Գայանե Հրանտի Վանյանի վերաբերյալ

21.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Գայանե Հրանտի Վանյան
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար համայնք

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) 09.10.2018թ.-ի որոշմամբ թիվ ԿԴ2/0092 /02/18 քաղաքացիական գործը ըստ Բախշի Ժորիկի Օհանյանի հայցադիմումի ընդդեմ Գայանե Հրանտի Վանյանի, երրորդ անձինք՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքնների խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխաների տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ին:
Որոշումը և դատական ծանուցագրերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով թիվ Ե-2997 գրություններով ուղարկվել են Ձեզ (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար համայնք), որը վերադարձել է «Թերի հացե» նշումով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 12:30-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառ նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`