Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/0074/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱՆԴ/0074/02/17 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Դավիթ Գագիկի Թադևոսյանին
/հասցեն` ք. Երևան, Ն.Ստեփանյան փող., 9շ., 56 բն./

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական գործով որպես պատասխանող ըստ հայցի Վարդգես Թադևոսյանի ընդդեմ Լիլիյա Բադալյանի, Դավիթ Թադևոսյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման` ըստ կտակի ժառանգության ընդունման համար բաց թողնված ժամկետի պատճառները հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Լիլիա Հենրիկի Բադալյանին, Դավիթ Գագիկի Թադևոսյանին 10.03.2016 թվականին տրված թիվ 5136, 5137, 5138, 5139 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա 06.05.2016 թվականին անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. հունվարի 21-ին` ժամը 14:00-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, դահլիճ` 8 /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`