Գործ թիվ ԵԴ/15690/02/18 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Արթուր Գասպարյանին, Շահեն Վարդազարյանին, Արամայիս Գրիգորյանին, Լաուրա Հակոբջանյանին, Կարինե Մելիքյանին, Կոլյա Վարդազարյանին, Միշա Մաթևոսյանին ուղղված դատական ծանուցագիր
21.11.2018
Հրավիրվում եք, ըստ հայցի Ավետիք Սամվելի Պետրոսյանի հայցադիմումին ընդդեմ Արթուր Գասպարյանի, Շահեն Վարդազարյանի, Արամայիս Գրիգորյանի, Լաուրա Հակոբջանյանի, Կարինե Մելիքյանի, Կոլյա Վարդազարյանի, Միշա Մաթևոսյանի` տան հողամասից դեպի հարող փակուղի նոր մուտքի կազմակերպմանը չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2019 թվականի փետրվարի 07-ին, ժամը 15։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-287-100
Էլ. փոստ`