Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5200/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԴ/5200/02/18
Պատասխանող՝ «Արմեն Փալանջյան» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Ռուբինյանց 14 շ, բն. 26

Որպես պատասխանող կողմ, 2019 թվական փետրվարի 21-ին, ժամը 14:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/5200/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «ՀՍՌ Ֆարինա» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ՝ Տիգրան Սահակյանի ընդդեմ «Արմեն Փալաջյան» ՍՊԸ-ի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`