Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0249/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

26.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արևիկ Թաթուլի Գրիգորյանի
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիկ 4-րդ փողոց տուն 119

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0249/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Մելիք Վանիկի Գրիգորյանի ընդդեմ Արևիկ Թաթուլի Գրիգորյանի, իրավասու մարմիններ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի խնամակալության և հոգեբարձության մարմին, Արտաշատ քաղաքի խնամակալության և հոգեբարձության մարմին՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արևիկ Թաթուլի Գրիգորյանի (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիկ 4-րդ փողոց տուն 119), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «Չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0249/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, դատարանում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով, իսկ ի պաշտոնե ներկայացուցիչը նաև կարգավիճակը հաստատող փաստաթղթով) կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`