Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3304/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Արտակ Ավոյանին ուղղված դատական ծանուցագիր

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐՏԱԿ ԱՎՈՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 47/13)


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Վիրաբյանի ընդդեմ Ձեզ` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և ըստ Ձեր հակընդդեմ հայցի ընդդեմ Աննա Վիրաբյանի` Էդվարդ Ավոյանի հայրության պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (հասցե`ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10):
Դուք որպես Պատասխանող և հակընդդեմ Հայցվոր հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Անհրաժեշտ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`