Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0008/02/15 քաղաքացիական գործով հայցվոր <<Հրաշք Ապագա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղված դատական ծանուցագիր

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ>>
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
(Հասցե`ՀՀ ք.Վանաձոր, Մաշտոցի 106ա)

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանը վարույթ է ընդունել քաղաքացիական գործն ըստ հայցի «Ղազումյանի Գուգար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Հրաշք Ապագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Կարինե Օհանյանի, Ալբերտ Շամիրյանի և Էդիկ Մարկոսյանի ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի՝ կողմերի իրավահարաբերությունը դադարեցնելու, 2012 թվականի օգոստոսի 08-ի թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով սահմանված Բանկի հանդեպ պարտապանների պարտավորությունը, երաշխավորության և Բանկի գրավի իրավունքը օրենքի ուժով դադարած համարելու և գույքը արգելանքից հանելու պահանջների վերաբերյալ:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 22-ին, ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10):
Անհրաժեշտ է նշված օրը լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով ապահովել ընկերության ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`