Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/0847/02/12 քաղաքացիական գործով պատասխանող Հասմիկ Վարդանյանին ուղղված դատական ծանուցում

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգիրք 78-րդ հոդված, 7-րդ մաս


Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ/0847/02/12 քաղաքացիական գործով


Ծանուցվող անձ՝ պատասխանող՝ Հասմիկ Վարդանյանին
Հասցեն՝ Արարատի մարզ, գ. Դալար


Հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության իրավահաջորդ պետական եկամուտների կոմիտեի ընդեմ ԱՁ Վարդուհի Վարդանյանի, երրորդ անձինք՝ Արա, Հասմիկ, Ազատուհի Վարդանյանների՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին գործի դատաքննությունը նշանակված է 2018 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան/անձը հաստատող փաստաթղթով/ դատական նիստերի դահլիճ թիվ- 1/:
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ /ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված/:

Նախագահող դատավոր՝ Ելենա Քոչարյան

Դատավորի օգնական՝ Շուշանիկ Միքայելյան

Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` 0235-2-20-35

Էլ. փոստ`