Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3523/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր։

28.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՇԴ/3523/02/18
27 նոյեմբերի 2018 թվական


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Ռազմիկ Գրիգորի Վարդանյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Ղանդիլյան փ., 77 շ., բն. 3)


Տեղեկացվում եք այն մասին, որ ըստ հայցի Արմինե Անուշավանի Խաչատրյանի ընդդեմ Ռազմիկ Գրիգորի Վարդանյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին թիվ ՇԴ/3523/02/18 քաղաքացիական գործով 2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 16:40-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին:
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2018 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրվում եք Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 12:40-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`