Թիվ ԱՐԴ/3184/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
29.11.2018
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանող Նվարդ Մուրադյանին
Արմավիրի մարզ գ. Քարակերտ
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/3184/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Արամ Կարապետի Կարապետյանի ընդդեմ Նվարդ Մուրադյանի, Սերգեյ Մուրադյանի և Վաղինակ Մուրադյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Հողամասի տվյալները. գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզի գյուղ Քարակերտ, նշանակությունը՝ գյուղատնտեսական, մակերեսը՝ 0,12 հա, 0,12 հա, 0,13 հա,սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ թիվ 0243027:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել դատարան և ստանալ դրանց պատճենները:
Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 41
Հեռ..` +374 237 24000
Էլ. փոստ`