Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/3184/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

29.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԾԱՆՈՒՑՈՒՄ



Պատասխանող Վաղինակ Մուրադյանին
Արմավիրի մարզ գ. Քարակերտ



ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/3184/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Արամ Կարապետի Կարապետյանի ընդդեմ Նվարդ Մուրադյանի, Սերգեյ Մուրադյանի և Վաղինակ Մուրադյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Հողամասի տվյալները. գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզի գյուղ Քարակերտ, նշանակությունը՝ գյուղատնտեսական, մակերեսը՝ 0,12 հա, 0,12 հա, 0,13 հա,սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ թիվ 0243027:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել դատարան և ստանալ դրանց պատճենները:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 41

Հեռ..` +374 237 24000

Էլ. փոստ`