Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0809/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Արուս Վանոյի Կոստանդյանին ուղղված դատական ծանուցում

29.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԱՐՈՒՍ ՎԱՆՈՅԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Համբարձումյան փողոց, 13 շ., 102 բն./


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթ է ընդունել քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ Ձեզ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`