Թիվ ԵԴ/15756/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
29.11.2018
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 39-95-96 (209), www.court.am,
աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/15756/02/18
<<23>> նոյեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Աշոտ Սայու Դանիելյանին
/ՀՀ, Բրյուսովի 165-21/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/15756/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հասմիկ Ռաֆիկի Դանիելյանի ընդդեմ Աշոտ Սայու Դանիելյանի՝ ամուսնությունը լուծելու պահանջի մասին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որով սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրվել է ապացուցման պարտականությունը, սահմանվել է գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40
Հեռ..` +374 010-39-95-96
Էլ. փոստ`