Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/2674/02/17 քաղաքացիական գործով Նաիրա Վլադիմիրի Մուշուլովային ուղղված դատական ծանուցագիր

30.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/2674/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վլադիմիր և Լուիզա Ուզունյանների ընդդեմ Նելլի Բենիամինի Խաչատրյանի, անչափահաս Աննա Ժոռայի Ուզունյանի օրինական ներկայացուցիչ՝ Նելլի Բենիամինի Խաչատրյանի և Նաիրա Վլադիմիրի Մուշուլովայի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանից հայցվորների բաժնեմասերն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Նաիրա Վլադիմիրի Մուշուլովային պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Նաիրա Վլադիմիրի Մուշուլովայի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Շերամի փող., 3 շենք, բն. 21:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. հունվարի 31-ին, ժամը՝ 15:00-ին:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410 722907

Էլ. փոստ`