Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԼԴ/0454/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

թիվ ԼԴ/0454/02/13 քաղաքացիական գործ

պատասխանող Ամալյա Ֆրունզիկի Անդրիասյանին
/հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լեոյի փող., տուն 24/

երրորդ անձինք` Վահրամ Աշոտի Բարսեղյան
/հասցե՝ Լոռու մարզ,գ. Ազնվաձոր, 3ի փող., տուն 18/ և

Կամո Գուրգենի Աֆիցերյան
/հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կնունյանց փող., 2/20/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ/0454/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Ամալյա Անդրիասյանի, երրորդ անձիք` Վահրամ Բարսեղյան և Կամո Աֆիցերյան` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի
Ամալյա Անդրիասյանի ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության` վարկային և գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարան ներկայացրած Ձեր հասցեներով ուղարկված դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան “տեղափոխված”, “բացակայում է ՀՀ-ից” նշումներով և հնարավոր չի եղել ապահովել Ձեր ծանուցումը՝ Դատարանի կողմից գործով դատական նիստը հետաձգվել և սահմանվել է գործի քննության նոր օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 14:00-ին:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող և որպես երրորդ անձ` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Նկատի ունենալով, որ սույն դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված, ուստի դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը սույն քաղաքացիական գործն իրավունք ունի քննել Ձեր բացակայությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ գործով նշանակված դատական նիստին:

Դատավորի օգնական Ա. Հազոյան

Հասցե` Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19

Հեռ..` +374 254 22515

Էլ. փոստ`