Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2146/02/14 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

03.12.2018թ.
Գրիգոր Գևորգյանին
/ք. Երևան, Բաղրամյան 49, բն. 7/


Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ/2146/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք Մեդիա»ՍՊԸ-ի, ՀովհաննեսԳալաջյանի՝«iravunk.com» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլլոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունները՝կապված հայցվորների կողմից երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու, վիրավորելու և ծաղրելու հետ հերքելու, Հովհաննես Գալաջյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար հայցվորներից յուրաքանչյուրին 3.000.000 ՀՀ դրամ վճարելու, Հովհաննես Գալաջյանի կողմից հայցվորների նկատմամբ դրսևորած խտրականության և ատելության հրահրման փաստը հաստատելու, դատական ակտի եզրափակիչ մասից հայցվորների նկատմամբ խտրականության և ատելության հրահրման փաստի հաստատումը «iravunk.com» ինտերնետային լրատվական կայքում հրապարակելու պարտավորեցնելու պահանջների մասին:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 03.12.2018թ. ժամը` 17:00-ին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:

Դատավորի գործավար ` Ս. Գասպարյան

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`