Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԿԴ1/0729/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ` Կարեն Շահենի Պետրոսյան / Կոտայքի մարզ քաղաք Աբովյան Բարեկանության 1 շենք 1 բնակարան/, Քրիստ Վարուժի Մարգարյան / Կոտայքի մարզ քաղաք Աբովյան Եղբայրության 2 շենք 37 բնակարան/ և Շանթ Մելիքի Մանուկյան /քաղաք Աբովյան Սարալանջի թաղ., 11 փողոց 23 տուն/


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանողներ Թիվ ԿԴ1/0729/02/18 քաղաքացիական գործով` ըստ հայցի Կարեն Էդուարդի Քալանթարյանի /ներկայացուցիչ Արայիկ Ձոնիկի Սիմոնյան/ ընդդեմ Երվանդ Մարտինի Ալեքսանյանի, Շանթ Մելիքի Մանուկյանի, Արման Վլադիմիրի Խաչատրյանի, Կարեն Շահենի Պետրոսյանի, Քրիստ Վարուժի Մարգարյանի, երրորդ անձ “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ-ի` դատարանի դեպոզիտ հաշվին վճարված գումարի պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 2019թ. հունվարի 11-ին ժամը 12:40-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 2-13-39/:
Դատավոր Ն. Գալստյան /դատավորի օգնական` Ջ. Նազարյան/

Ծանոթություն.
ՀՀ քաղաքաղացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն` 5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի` 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումի պատասխանը չներկայացվելու դեպքում դատարանն իրավունք ունի գործի նյութերով կայացնել վճիռ, եթե դա հնարավոր է:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-13-39

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`