Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ3/0332/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Արման Նիկոլի Մխոյանին ուղղված դատական ծանուցագիր

05.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

թիվ ԼԴ3/0332/02/18 քաղաքացիական գործ

պատասխանող Արման Նիկոլի Մխոյանին
/հասցե՝ Լոռու մարզ, գ. Մեծավան, Րաֆֆու փող., տուն 18/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/0332/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի « ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արման Մխոյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Դատարանը 05.12.2018 թվականին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն վճիռը կհրապարակվի 29.01.2019 թվականին:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող և այն մասին, որ կարող եք դիմում ներկայացնել Դատարանին և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, որոնք դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:
Միաժամանակ պարզաբանվում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական Ձեր իրավունքները կարող եք իրականացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:

Նկատի ունենալով, որ սույն դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված, ուստի Ձեր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, հակընդդեմ հայց ներկայացնելու Ձեր իրավունքները չապահովելու պարագայում դատարանը սույն քաղաքացիական գործն իրավունք ունի քննել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական Ա. Հազոյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19

Հեռ..` +374 254 22515

Էլ. փոստ`