Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1724/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Կորյուն Հարությունի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

05.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հովդածի 7-րդ մաս


Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ Ի Ա Ռ Ա Ջ Ի Ն Ա Տ Յ Ա Ն Ի
Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր Ի Ր Ա Վ Ա Ս ՈՒ Թ Յ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

Ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. /0312/ 5 71 60, shirak-dataran@mail.ru

ՇԴ-25-Ե-
02 օգոստոսի 2018թ.
ՇԴ/1724/02/18

Պատասխանող Կորյուն Հարությունի Սարգսյանին
ք. Գյումրի, Գորկու փող., շենք 73, բն. 24

Սույնով տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Կարինե Ալեքսանդրի Բալաբեկյանի հայցադիմումն ընդդեմ Կորյուն Հարությունի Սարգսյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ Դուք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան պետք է ներկայացնեք հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Վերշ նշված պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հայցադիմումը, կից փաստաթղթերը և «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Նշված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Դատավոր Բ. Մկրտչյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 57160

Էլ. փոստ`