Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/1739/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

07.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Պատասխանող` Նարինե Հովհաննեսի Քելյան
Հասցեն` ՀՀ.,Արագածոտնի մարզ, գ.Սասունիկ

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` ԱՐԱԴ/1739/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշման համաձայն` <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Նարինե Հովհաննեսի Քելյանի ՝գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցումը: Նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղ.դատ. օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ձեզ պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր, այդ թվում` հայցադիմում և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն` 1. Դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
2. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Դատավորի օգնական ` Ս․Միքայելյան

Հասցե` ՀՀ,ք.Աշտարակ,Էջմիածնի խճ.65

Հեռ..` +3742323-29-39

Էլ. փոստ`