Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20119/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր

Պատասխանող Հեղնար Մաքսիմի Ունուսյանին
(ՀՀ քաղաք Երևան, Գաջեգործներ 36/2)
Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ/20119/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2018 թվականի որոշումը՝ գործը դատաքննության նախապատրաստելու համար նախնական դատական նիստ նշանակելու մասին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգով` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
3. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
5. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:
6. Գործին մասնակցող անձանց մի մասի կողմից հաշտության համաձայնություն ձևակերպելու և ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող այդ անձանց մասով կարող է առանձնացնել գործի վարույթը և գործի առանձնացված մասով կայացնել վճիռ` գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու դեպքում առաջին ատյանի դատարանը վճռով վերացնում է հայցի ապահովման միջոցները և բաշխում է դատական ծախսերը, եթե այլ բան սահմանված չէ հաշտության համաձայնությամբ:
Դուք՝ որպես պատասխանող Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայր (քաղաք Երևան Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 10 հասցեում, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հաշտության համաձայնությունը քննարկելու համար նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Հրաչյա Ներսիսյան փողոց թիվ 10 հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209776

Էլ. փոստ`