Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/4506/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված մաս 6-րդ




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, court.am
Գործ ԵԱՔԴ/4506/02/16
«10» դեկտեմբերի 2018թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր


Երրորդ անձ՝ Գուրգեն Հակոբյան
/ք. Երևան, Արաբկիր 51 փող., 3 շենք, բն.83/


Դուք` որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/4506/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Մինաս Մեծ-Գևորգյանի ընդդեմ Թագուհի Նաջարյանի, Կարեն Եղիազարյանի, երրորդ անձինք՝ Գուրգեն Հակոբյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի, Նոր Նորքի նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, Անուշ Մակարյանի, Ավետիս Գինոյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու, 08.10.2013թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանք դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք 04.11.2013թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 11:30-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ.ՊԱՊՈՅԱՆ



Հասցե` ք. Երևան Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20 97 01

Էլ. փոստ`