Թիվ ԵԱԴԴ 4148/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.12.2018
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԱԴԴ/4148/02/17
<<07>> դեկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Ռազմիկ Արմենի Մկրտիչյանին
/ՀՀ, Երևան, Ֆուչիկի 2-րդ նրբ., շ.7, բն.41/
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Պարույր Տիգրանի Ղազարյանի ընդդեմ Ռազմիկ Արմենի Մկրտիչյանի՝ 1.500.000 ՀՀ դրամ` որպես ժամկետանց պարտքի գումարի, 30.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Հարգանքով`
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40
Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/
Էլ. փոստ`