Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ 0404/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱԴԴ/0404/02/12
<<07>> դեկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
<<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի
նախագահ Արմեն Թադևոսյանին
/ՀՀ, ք. Երևան, Ն. Չարբախ 3փ., 1 նրբ., 22գ /

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Մարտիրոս Ազատի Բարսեղյանի ընդդեմ <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի, <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի, երրորդ անձինք` Հասմիկ Գևորգի Գասպարյանի, <<Նորաշեն>> բարեգործական հասարակական կազմակերպության` Մարտիրոս Բարսեղյանի կողմից Հասմիկ Գասպարյանին 1.832.000 ՀՀ դրամ գումար հանձնելուց հետո <<Նորաշեն>> բարեգործական կազմակերպությանը Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Չաուշի փողոցի 14/3 հասցեի բազմաբնակարան շենքի 10-րդ բնակելի հարկի մոտ 60,2 քմ մակերեսով տարածքը` բնակարանը Մարտիրոս Բարսեղյանին նվիրատվության պայմանագրով հանձնել պարտավորեցնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 27-ին, ժամը 11:10-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարանի 06.12.2018 թվականի արձանագրային որոշմամբ <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը ներգրավվել է, որպես երրորդ անձ:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`