Թից ԱՎԴ1/1346/02/18 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր
11.12.2018
ԱՎԴ1/1346/02/18
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.11.2018 թ ք.Վայք
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Արփինե Մկրտչի Ավիկյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ1/1346/02/18 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
<<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ն 03.08.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արփինե Մկրտչի Ավիկյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատարանի 14.08.2018թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկվել է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին, հայցադիմումի պատասխան, հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Արփինե Մկրտչի Ավիկյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ1/1346/02/18 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2018 թ. դեկտեմբերի 17 -ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` ք. Վայք , հասցեն` ՀՀ Վայոց Ձորի մարզ , ք. Վայք , Ջերմուկի խճուղի 8/:
Դատավոր Հ. Դարբինյան
Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8
Հեռ..` +374 282 23224
Էլ. փոստ`