Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/0997/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ թիվ ԿԴ2/0997/02/17
ԴԴ23
,,____,,______________ 2017թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Գայանե Զախարի Ներսեսյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 5-րդ
թաղամաս, 2-րդ շենք, 33 բնակարան



ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կամո Սամվելի Ներսիսյանի ընդդեմ Ժենյա Ղախարի Ներսեսյանի, Գայանե Զաքարի Ներսիսյանի, Ժորա Զախարի Ներսիսյանի, Հրաչիկ Զախարի Ներսիսյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԱՆ <<Կոտայք>> նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի՝ Զաքար Մակիչի Ներսեսյանի ժառանգության զանգվածի 1/3 բաժինը, Մարոսյա Հովհաննեսի Ներսեսյանին պատկանող ողջ գույքի ½ մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և 17.04.2007 թվականին ՀՀ ԱՆ <<Կոտայք>> նոտարական տարածքի նոտարական գրասենյակի գրանցամատյանի 1390 համարի տակ գրանցված ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի՝ 1/3 մասով, ինչպես նաև ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջ 30 շենք, թիվ 29 բնակարան հասցեի գույքի սեփականության իրավունքի 19.07.2007 թվականին թիվ 0209 գրանցումը 1/3 մասով անվավեր ճանաչելու, որպես հետևանք 29.11.2011 թվականին Մարուսյա Հովհաննեսի Ներսեսյանի կողմից կազմված կտակը 1/3 մասով անվավեր ճանաչելու և հայցվորի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջ 30 շենք, թիվ 29 բնակարան հասցեի և ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջ 5/3 հասցեում գտնվող գույքի ½ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներիմասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 13:30-ին (դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո, Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ կամ ներկայացնել հիմնավորված միջնորդությունը լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է հայցը,
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը),
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
գ) այն փաստերը, որոն ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև` 1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորաgրած պատասխանին կցվում է նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանը չներկայացնելը, առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխանը, եթե երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդվածով սահմանված ձևի հակընդդեմ հայց: Ձեզ պարզաբանվում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հադվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գքործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, իսկ ըստ 5-րդ մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենս•րքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք, իսկ համաձայն 7-րդ մասի` կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցները հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374 226 45156

Էլ. փոստ`